Պուտին. ՌԴ-ն և ՀՀ-ն ամուր կապված են բարեկամությամբ և ռազմավարական գործընկերությամբ![]() 29 հունիսի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը շաղկապված են բարեկամության և ռազմավարական գործընկերության ամուր կապերով: Այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և հյուրերին հղած ուղերձում: «Մեր պետությունների միջև բովանդակային քաղաքական երկխոսություն կա տարբեր մակարդակներում, ակտիվ զարգանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար գործակցությունը»,-ասվում է Պուտինի ուղերձում: Ըստ նրա, հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում կարևոր դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազում համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում: «Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ ու առաջարկություններ մշակել, որոնք կնպաստեն ՌԴ և ՀՀ գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը եվրասիական տարածքում»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովը սկսել է աշխատանքը հունիսի 29-ին Երևանում: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |