Թուրքիան ավերում է Կիպրոսի ուղղափառ հուշարձանները23 ապրիլի 2008 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի ուղղափառ եկեղեցին որոշում է կայացրել Թուրքիայի դեմ հայցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայցի համար պատճառ է հանդիսացել պատմամշակութային եւ կրոնական հուշարձանների ավերումը Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային մասում: «Այս որոշումը վերջնական է: Կիպրոսի եկեղեցու իրավաբանները պատրաստ են գործ հարուցել: Այժմ մենք հողային կադաստրի մեջ ենք ընդգրկում Կիպրոսի եկեղեցու գույքը ողջ կղզու տարածքում»,-ասել է Կիպրոսի արքեպիսկոպոս Խրիսոտոմ Երկրորդը, հաղորդում է Պատրիարխիա.ռու-ն: 1974թ. Կիպրոս թուրքական զորքերի ներխուժումից ի վեր կղզում պղծվել են շուրջ 550 եկեղեցիներ: Անհետացել են 15-20 հազար սրբապատկերներ` ենթադրվում է, որ դրանք գողացել են կամ վերավաճառել սեւ շուկայում: Որոշ տաճարներ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքում վերածվել են մզկիթների կամ օգտագործվում են որպես զորանոցներ, մորգեր, ցորենի կամ խոտի պահեստներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |