ՀՀ-ում աճել է պլանշետների և համակարգիչների արտադրությունը![]() 2 հուլիսի 2018 - 17:00 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 5%-ով աճել է համակարգիչների արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 233 համակարգիչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 222 համակարգչի համեմատ: Ընթացիկ տարվա հինգ ամսում 4,1 անգամ աճել է նաև պլանշետների արտադրությունը. արտադրվել է 224 պլանշետ, 2017 թվականի 55-ի համեմատ: Այս տարի Հայաստանում չեն արտադրվել բջջային հեռախոսներ, մինչդեռ նախորդ տարի երկրում 230 հատ բջջային հեռախոս էր արտադրվել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |