ԱԱԾ-ում չեն հերքում Ալեքսանդր Սարգսյանի տունը խուզարկելու լուրը

ԱԱԾ-ում չեն հերքում Ալեքսանդր Սարգսյանի տունը խուզարկելու լուրը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լրատվության վարչության պետ Սամսոն Գալստյանը PanARMENIAN.Net -ի հետ զրույցում չհերքեց, և ոչ էլ հաստատեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի տունը խուզարկելու լուրը:

«Այս պահին ԶԼՄ-ներին հայտնելու տեղեկատվություն չունենք», - ասաց նա:

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են սկսել Ալեքսանդր Սարգսյանի տանը:

Ավելի վաղ՝ հունիսի 25-ի ցերեկը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Նա նույն օրն ազատ էր արձակվել:

 Ուշագրավ
---