Իրանի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի ցավը

PanARMENIAN.Net - Իրանի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի ցավը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սայեդ Ալի Սաղաիանը: Նրա խոսքերով, աշխարհը չպետք է թույլ տա ցեղասպանության կրկնություն: «Եթե մենք միասին աշխատենք հանուն արդարության եւ հումանիզմի, ապա կհասնենք բոլոր ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանը: Մենք անկեղծորեն հայ ժողովրդին ենք հայտնում մեր ըմբռնումն ու ցավակցությունը»,-ասել է Հայաստանում Իրանի դեսպանը:



Իրանի դեսպանը ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել:



Հայոց ցեղասպանությունը 20 դարի առաջին ցեղասպանությունն է: 1915-23թթ. սպանվել եւ բռնագաղթվել է 1,5 մլն հայ, որոնք բնակվում էին Արեւմտյան Հայաստանի հայկական վիլայեթներում, որոնք այն ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---