Ռեկորդային շոգ՝ ամբողջ աշխարհում. The Washington Post-ի ցուցակում նաև Երևանն է![]() 5 հուլիսի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեղմ կլիմայական պայամաններով բազմաթիվ երկրներում գրանցվել է ռեկորդային շոգ: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը՝ անդրադառնալով նաև եվրասիական տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի ու Վրաստանի շատ շոգ ամռանը: Նշվում է, որ Երևանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 42°-ի, իսկ Թբիլիսում մինչև 40,5°-ի: Աննախադեպ շոգ է եղել Իռլանդիայում, Կանադայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային կիսագնդի բազմաթիվ երկրներում: Նշվում է, որ վերջին 147 տարվա ընթացքում օդի ջերմաստիճանը կանադական Մոնրեալում հասել է 36,6°-ի: Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Հուլիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Հուլիսի 4-ին և 5-ին օդի ջերմաստիճանն որոշ մարզերում կհասնի 41 աստիճանի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |