Թուրքիայում կչեղարկեն 2016-ին սահմանված արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում կչեղարկեն 2016-ին սահմանված արտակարգ դրության ռեժիմը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրում կչեղարկվի 2016-ի պետական հեղաշրջման փորձի ժամանակ սահմանված արտակարգ դրության ռեժիմը:

Հուլիսի 6-ին Թուրքիայում որոշում կստորագրվի ահաբեկչության դեմ պայքարի միջոցների մասին: Այդ միջոցները գործելու են արտակարգ դրության չեղարկումից հետո: Թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը, դեռ պարզ չէ, գրում է Meduza-ն Аnadolu-ի վրա հղումով:

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կչեղարկվի հուլիսի 9-ին, երբ կհրապարակվի նոր կառավարության կազմը:

Արտակարգ դրության ռեժիմը գործում է Թուրքիայում 2016-ի հուլիսից, երբ զինվորականները պետական հեղաշրջման փորձ կատարեցին: Ռեժիմով սահմանափակվել են քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հետապնդումներ սկսվեցին, որոնցից տասնյակ հազարավոր մարդիկ են տուժել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---