Պսկովում կմատուցվի պատարագ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին24 ապրիլի 2008 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին սբ. իշխան Ալեքսանդր Նեւսկու տաճարում ավագ քահանա Օլեգ Տէորը պատարագ է մատուցել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ մասին հաղորդում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Պսկովի թեմի լրատվական ծառայությունը: Պսկովում սբ Ալեքսանդր Նեւսկու տաճարի հարեւանությամբ խաչ է կանգնեցված ի հիշատակ հայ քրիստոնյա ժողովրդի Ցեղասպանության: «1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում (Կոնստանդինոպոլիս) Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման մեկնարկի ազդանշան ծառայեցին հայ մտավորականության եւ հոգեւորականների հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալություններն ու սպանությունները: Օգտվելով ռազմական ժամանակից, իսկ Առաջին Համաշխարհային պատերազմում Թուրքիան կռվում էր Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի կողմից, թուրքական ղեկավարությունը սկսեց քրիստոնյա ժողովրդի ծրագրված ոչնչացումը: 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որ կազմակերպվել էր երիտթուրքերի կողմից: Թուրքիան մինչ այժմ հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի դեմ կատարած այդ հանցագործությունը»,-ասվում է Պսկովի լրատվական գործակալության պատմական տեղեկանքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |