Կանադայի հայերը հարգում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը24 ապրիլի 2008 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Կանադայում անցնում են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Միջոցառումների գագաթնակետը կլինի արարողությունը, որ տեղի կունենա Օտտավայի Խորհրդարանական բլրի վրա, որտեղ կհավաքվեն կրոնական առաջնորդներ, համայնքների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ ցեղասպանության զոհ դարձած հայերի ներկայացուցիչները: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Կանադայի Հայ Դատի կոմիտեում, կանադահայերը պետք է հստակ ուղերձ հղեն միջազգային հանրությանն այն մասին, որ նման հանցագործություններն անթույլատրելի են: «Նման հանցագործությունները չի կարելի մոռանալ, ժխտել եւ կրկնել: Մենք պարտք ենք միլիոնավոր զոհերին, որոնք առավելագույն գինը վճարեցին անհանդուրժողականության, այլատյացության եւ ատելության համար»,-ասվում է ANCC ուղերձում: Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաեւ Տորոնտոյում, Կալգարիում, Յելլոունայթում եւ Վանքուվերում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |