Հայկակական ընդդիմությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Ավելի վաղ հայ ընդդիմությունը երթ էր կազմակերպել Երեւանի կենտրոնից մինչեւ Հուշահամալիր: Տեր-Պետրոսյանը միացել է երթին Ծիծեռնակաբերդի բլուրը տանող ճանապարհի սկզբում, ինչից հետո նրա գլխավորած թափորը լուռ շարժվեց դեպի Հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:



Ճանապարհի վերջին հատվածը հայ ընդդիմությունն անցել է վեր պարզած բռունցքներով, որը խորհրդանշում է միասնություն: Երթի մասնակիցները առաջին նախագահին ուղեկցում էին «Լեւոն նախագահ» վանկարկումներով, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Նշենք, որ ընդդիմության երթը դեպի Հուշահամալիր սկսվել է այսօր Սարյանի հուշարձանի մոտից, քանի որ Ազատության հրապարակը առավոտվանից շրջափակված էր իրավապահ մարմինների աշխատակիցներով: Չնայած ոստիկանության հորդորներին, ընդդիմությունը փակեց դեպի Հուշակոթող տանող կենտրոնական փողոցների երթեւեկությունը: Երթը գլխավորում էին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
 Ուշագրավ
---