Լույս է տեսել «Ամոթի ատլասը» ժամանակակից Թուրքիայում բանտարկյալների նկատմամբ կիրառվող տանջանքների մասին

PanARMENIAN.Net - Մոտ մեկ միլիոն մարդ է տանջանքների ենթարկվել Թուրքիայում 1980 թվականից ի վեր, երբ երկրում տեղի ունեցավ վերջին ռազմական հեղաշրջումը: Այդպիսին են ուսումնասիրությունների արդյունքները, որն իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանության թուրքական հիմնադրամը: Տանջանքների ամենատարածված ձեւը թուրքական բանտերում ծեծն է, օրինակ` հարվածները հատուկ փայտով կրունկներին (ֆալակա): Փաստաթղթի նախապատրաստման ժամանակ օգտագործվել են ավելի քան 10 հազար անձանց լուսանկարներ ու փաստաթղթեր: «Ամոթի ատլաս» անվանումն ստացած փաստաթուղթը մշակվում էր մոտ հինգ տարի: «Դա աշխարհում նմանատիպ առաջին ատլասն է, որը կարող է դասագիրք դառնալ բժշկական եւ իրավագիտական բուհերի, ինչպես նաեւ դատաբժշկական փորձագետների համար»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի ղեկավար Յավուզ Օնենը:



Փաստաթղթում ներկայացված 11 հիմնական տանջանքների շարքում նաեւ նշվում են բանտարկյալների խեղդումը, սեռական բռնությունը, էլեկտրաէներգիայի, քիմիական նյութերի, շների կիրառումը, ինչպես նաեւ սիգարետներ հանգցնելը ձերբակալվածների մաշկին, գրում է թուրքական Sabah-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---