Փարիզում անցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 23-ին մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի տակ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողությանը, ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի շիրիմին եւ ստորագրեց Հիշատակի Ոսկե մատյանում: Հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը, խոնարհվեցին մարտական դրոշները, լռությամբ հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արարողությանը ներկա էին ֆրանսիացի պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաեւ հարյուրավոր ֆրանսահայեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---