Վարչապետ. 2 ամսում $43 մլն չվճարված հարկ է վերականգնվել10 հուլիսի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ վերականագնվել է 20,6 մլրդ դրամի կամ մոտ $43 մլն-ի վնաս: Այս մասին կառավարության հուլիսի 10-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ նշված գումարից պետական բյուջե է մուտքագրվել 800 մլն դրամը, և առաջարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին բացատրել, թե ինչու այդ գումարներն ամբողջությամբ պետական բյուջե չեն մուտքագրվել: Ըստ Անանյանի, նշված գումարը վերականգնվել են 73 տնտեսվարողի վարքագծի փոփոխության արդյունքում: «800 մլն դրամը մուտքագրվել է բյուջե, 12,7 մլրդ դրամը առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ դրամը նախանական հաշվարկների արդյունք է, որը ենթակա է փոփոխման: Վերականգնում չի նշանակում մուտքագրում պետական բյուջե: Ընկերությունները թաքցրած գումարը նախ մուտքագրել են իրենց հաշվեհամարներին, որոնք գտնվում է ԱԱԾ-ի հսկողության տակ, և ստուգումների արդյունքում, երբ ակտը ամփոփվի, այդ գումարը կմուտքագրվի պետական բյուջե», - ասել է Անանյանը: Վարչապետն էլ հավելել է, որ այդ գումարների պետական բյուջե ամբողջական մուտքագրումը ժամանակի հարց է և պայմանավորված է ինչ-ինչ ընթացակարգերով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |