Ֆիգուն շնորհակալ է հայ երկրպագուներին ջերմ ընդունելության համար10 հուլիսի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, որը հուլիսի 8-ին Երևանում կայացած ֆուտբոլի Լեգենդների խաղի մասնակիցներից էր, շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին ջերմ ընդունելության համար: Նա խաղից լուսանկար է հրապարկել Instagram-ում և գրառում կատարել: «Մեծ լեգենդների խաղը Երևանում, Հայաստա՛ն: Շնորհակալություն բոլոր երկրպագուներին աջակցության և ջերմ ընդունելության համար»,-գրել է Ֆիգուն, որը հանդես էր գալիս Եվրոպայի թիմի կազմում:
Հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ նախադեպը չունեցող Լեգենդների խաղը։ Խաղում էին Լատինական Ամերիկայի և Եվրոպայի թիմերը։ Եվրոպայի թիմի կազմում հանդես եկան՝ Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լևան Կոբիաշվիլին, Դարիո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն,Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոտար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին, Ռոման Բերեզովսկին: Լատինական Ամերիկան ներկայացնում էին.Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդա Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին,Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Բեբետոն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |