Նախարար. ՀՀ-ում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը![]() 10 հուլիսի 2018 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում: «Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշակի ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ սա համաշխարհային միտում է ու մեկանգամյա պլաստիկի օգտագործման արգելք կա բազմաթիվ երկրներում: «Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում», - ասել է նախարարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը և տուգանել ԵՄ անդամ պետություններին պլաստիկ աղբի համար: Ինչպես հայտնի է, պլաստիկը ենթակա չէ վերամշակման: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |