Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին![]() 10 հուլիսի 2018 - 16:28 AMT PanARMENIAN.Net - IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհել է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակը: Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. «Մենք կարևորում ենք այս մրցանակը և բարձր ենք գնահատում IFC-ի հետ մեր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք դեռևս 2009թ-ից և շնորհիվ դրա կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը՝ խթանելով տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը: Վստահ ենք, որ այս տարի ևս աճը զգալի կլինի, հատկապես եթե հաշվի առնենք Fitch Ratings-ի՝ հունիսին Հայաստանի համար սահմանած վարկանիշի դրական հեռանկարը», հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Սա թվով երրորդ մրցանակն է, որ IFC-ն շնորհում է Ամերիաբանկին: Նախկինում բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ վարկավորող բանկը կովկասյան տարածաշրջանում» մրցանակին և «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետության գծով լավագույն վարկավորող բանկ՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» մրցանակին: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |