Բախումներ Գյանջայում․ 2 ոստիկան է սպանվել![]() 11 հուլիսի 2018 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Գյանջա քաղաքում ոստիկանների ու կրոնական մոլեռանդների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնցում սպանվել է ոստիկանության 2 գնդապետ։ Contact.az հաղորդմամբ, բախումներին ներգրավվել է մինչև 200 հոգուց մոլեռանդների խումբ՝ զինված կտրող-ծակող գործիքներով ու մահակներով։ Կա 40 ձերբակալված, մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Բախումների մասնակիցները հավաքվել էին ի աջակցություն Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձ կազմակերպած Յունիս Սաֆարովի։ Վերջինս հուլիսի 3-ի երեկոյան կրակել էր քաղաքապետ Էլմար Վելիևի վրա, ինչից հետո՝ ձերբակալվել էր։ Սաֆարովը մի քանի տարի անցկացրել էր Սիրիայում՝ պատերազմելով այնտեղ խմբավորումներից մեկի կազմում։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |