Քոչարյան. ՄԽ համանախագահությունը պարտադրելու մանդատ չունի![]() 11 հուլիսի 2018 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում չկա առաջընթաց, ապա դրա մեղավորները ոչ թե համանախագահներն են, այլ Ադրբեջանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացի առաջընթացի համար կողմերի միջև վստահություն է պետք: «Վստահության համար նվազագույն անհրաժեշտ հիմքը այն է, որ կողմերն առնվազն չկրակեն»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Քոչարյանը նաև ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը չի կարող պարտադրել Ադրբեջանին չկրակել, քանի որ դրա մանդատն այլ է. «Մինսկի խմբի համանախագահությունը չունի պարտադրելու մանդատ, դա միշտ պետք է հիշեցնենք։ Առ այսօր նրա մանդատն այլ բանում է՝ փորձել կողմերի դիրքորոշումները մերձեցնել և այնպես անել, որ հակամարտող երկրները չվերսկսեն ռազմական գործողությունները», - նշել է Քոչարյանը։ Խոսելով բանակցային սեղանի մոտ Արցախի վերադառնալու հավանականության մասին՝ Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը դիմադրում է բանակցային սեղան Արցախի վերադարձին, ինչը փաստում է՝ Ադրբեջանը չի ցանկանում առաջընթաց բանակցային գործընթացում։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ «Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է»,-ասել է նախարարը։ Նա հավելել է նաև, որ Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ «Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում»,-ասել է Մնացականյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |