Նենսի Փելոսին խոստացել է հետագայում եւս պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար24 ապրիլի 2008 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կազմակերպությամբ, Կոնգրեսի շենքում տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Միջոցառմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը եւ իր հարգանքն է մատուցել Եղեռնի մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ պետք է անդրադառնալ անցյալում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Իմ պատասխանը միշտ եղել է` եթե մենք անտեսենք պատմությունը, ապա կնախասահմանենք դրա կրկնումը»,- ասել է տիկին Փելոսիոն` հիշեցնելով, որ այսօր, Հայոց ցեղասպանությունից շուրջ 100 տարի անց, ցեղասպանություններ են տեղի ունենում Ռուանդայում եւ Դարֆուրում: Նա խոստացել է պայքարել ու շարունակել իր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ եւ մյուսներին եւս հորդորել է նույնն անել, հաղորդում է «Երկիր» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |