ՀԱՊԿ-ում ներկայացվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում

ՀԱՊԿ-ում ներկայացվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Մշտական խորհրդի հուլիսի 10-ի նիստում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին տեղեկացրել էհայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակի մասին: Այդ մասին ասվում է ՀԱՊԿ պաշտոնական էջի հրապարակման մեջ:

Վիրաբյանը խոսել է ՀԱՊԿ ձևաչափով նախատեսված կազմակերպության անդամ երկրների անվտանգությանը սպառնալիքների մասին տեղեկությունների փոխանակման շրջանակում:

Քննարկվել են նաև ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնք նիստի ավարտին ուղարկվել են ներպետական համաձայնեցման:

Նիստում քննարկվել ու մշակվել է ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը, որն ուղարկվել է անդամ պետություններին՝ ներպետական համաձայնեցման:

ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, մեկնաբանելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում ստացվող տեղեկություններին հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման:

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---