Վարչապետը կհանդիպի Մակրոնին և Մոգերինիին![]() 11 հուլիսի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ի երեկոյան կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Եվրոպական Միության արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին, հայտնում է Civilnet.am-ը: Ավելի վաղ, վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար: Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Նախատեսված է վարչապետի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |