Almazian Symphony-ն և բալետի գերաստղ Պոլունինը համատեղ ելույթ կունենան EXIT հեղինակավոր փառատոնի բացմանը![]() 11 հուլիսի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում համաշխարհային բալետի գերաստղ Սերգեյ Պոլունինը և Almazian Symphony նվագախումբը համատեղ ելույթով հանդես կգան հեղինակավոր EXIT 18-րդ փառատոնի բացման արարողությանը: Այս մասին գրում է Diplomacy and Commerce կայքը: Փառատոնն անցկացվելու է հուլիսի 12-ից 15-ը, որի ընթացքում ավելի քան 1000 երաժիշտ ելույթ կունենա 30-ից ավելի բեմերում: EXIT-ը երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն փառատոնի մրցանակին: Պոլունինը 40 այլ պարողների հետ բացման արարողության վերջում կկատարի Սոնյա Պետրովիչի բեմադրությունը: Նրանց հետ միասին ելույթ կունենա նաև հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի Almazian Symphony-ն: Almazian Symphony նվագախմբի կազմում աշխարհի տարբեր երկրներից՝ Սերբիայից, Կանադայինց, Ռուսաստանից, Բելգիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից և այլ երկրներից 25 երաժիշտ կանայք են: Այն ջութակահար Խաչատուր Ալմազայանի ու սերբ թավջութակահար Թամարա Սավիչի համատեղ նախագիծն է, որը գործում է 2007 թվականից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |