Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ

PanARMENIAN.Net - Հարավային Կալիֆորնիայի շուրջ 300 հազար հայեր մասնակցել են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` սուրբ պատարագին, բողոքի ակցիաներին եւ այլ միջոցառումներին, հաղորդում է «Լոս Անջելես թայմսը»: Մասնավորապես, Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել Անկարայի վարած Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ: Ինչպես հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները, այսօրվա իրադարձությունները Դարֆուրում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտության վկայությունն են:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---