Չավուշօղլուն Բրյուսելում շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ![]() 13 հուլիսի 2018 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բրյուսելում հուլիսի 11-ին մեկնարկա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին Փաշինյանը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նա ասել է, որ կարճ զրույց է ունեցել Չավուշօղլուի հետ: «Երբ մենք նստած էինք պատվիրակությունների սրահում, Թուրքիայի ԱԳ նախարարը սրընթաց անցավ, հետո վերադաձավ և մոտեցավ՝ սկզբից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, ում հետ ծանոթացել են Եվրախորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ: Հետո նաև ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին»,- պատմել է նա: Ըստ Փաշինյանի, «որևէ այլ շփում չի եղել ԹուրքիայիԱԳ նախարարի հետ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-13-ը մասնակցում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |