Նախարար. Օգոստոսի 1-ից 10.000 բուժաշխատողի աշխատավարձը 15%-ով կբարձրանա![]() 13 հուլիսի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մոտ 10.000 բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձը կբարձրանա 15%-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարն ասել է, որ աշխատավարձի բարձրացումը հնարավոր է դարձել բյուջետային միջոցների՝ մոտ 700 մլն դրամի տնտեսման արդյունքում: «Աշխատավարձերի բարձրացումը շարունակական բնույթ պետք է կրի, և աշխատանքն այս ուղղությամբ շարունակելու ենք», - ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում այդ մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն: Թորոսյանը կոչ է արել բուժաշխատողներին «արդարացնել իր և քաղաքացիների վստահությունը, շարունակել կանխարգելել հիվանդությունները»: Նա ասել է, որ առողջության առաջնային պահպանման օղակները պետք է կտրուկ բարեփոխումների ենթարկվեն. մշակվելու են մեխանիզմներ, որոնք թույլ կտան բուժաշխատողին վարձատրել՝ հիմնվելով ոչ միայն պացիենտների քանակի, այլ նաև նրանց մատուցած բժշկական ծառայության որակի վրա: Ավելի վաղ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպմանն ասել է, որ 2018 թվականին կբարձրանա առողջության առաջնային պահպանման օղակների՝ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձը: Նա նաև հայտնել էր, որհանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այդ խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |