Գազպրոմ ԲԲԸ-ի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել 2009 թվականից թանկացնել գազի գները Հայաստանի համար մինչեւ $16525 ապրիլի 2008 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Գազպրոմ ԲԲԸ-ի Տնօրենների խորհուրդը հաստատել է ԱՊՀ եւ Բալթիկ ծոցի երկրներում բնական գազի գների թանկացման իր ոորոշումը: Հայաստանի համար նոր գինը 2009 թվականից ի վեր կկազմի $165 ներկայիս $110 փոխարեն: Առաջիկա երեք տարիներին գները թանկացնել չի ծրագրվում: ԱՊՀ մյուս երկրների համար Գազպրոմը ծրագրում է աստիճանաբար մեծացնել գները մինչեւ միջին եվրոպական մակարդակ:Այսօր գազի բարձր գինը Բալթիկ ծոցի երկրներում, որոնք տարեկան միջինը 5,5 մլրդ խորանարդ մետր գազ են գնում, կոմպեսացվում է ԱՊՀ երկրներում առկա ցածր գներով: Նրանցից միայն Վրաստանն է համեմատաբար թանկ ստանում գազը` $270 մեկ հազար խորանարդ մետրի համար, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: 2008 թվականի մայիսին Երեւան է ժամանելու Գազպրոմ ԲԲԸ-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայկական կառավարության հետ առաջիկա երեք տարիներին գազի նոր գների հարցով բանակցելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |