ՀՀ մասնակցությամբ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի օրը հայտնի է![]() 17 հուլիսի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության և ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան) հերթական գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 15-ին: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Եվրամիության Խորհրդի նիստի ավարտին: «Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա գագաթնաժողով «Արևելյան գործընկերության» անդամ բոլոր վեց երկրների մասնակցությամբ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը մեկնարկել է 2009-ին՝ դա ԵՄ բազմակողմ նախագիծ է, ուղղված ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների հետ տարածաշրջանային համագործակցությանը: Ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը: Ծրագրի գագաթնաժողովներն անցնում են 2 տարին մեկ անգամ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |