Ալեքսիս Օհանյան. Սերենայի համար ամեն ինչ նոր է սկսվում![]() 17 հուլիսի 2018 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայազգի ամերիկաբնակ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որն ամուսնացած է թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, հայտարարել է, թե վախենում էր, որ Սերենան ողջ չի մնա 2017-ին դստեր ծննդաբերությունից հետո: Այդ մասին Օհանյանը գրել է Instagram-ի իր էջում: «Դստերս ծնվելուց մի քանի օր անց ես համբուրեցի կնոջս վիրահատությունից առաջ, և ոչ ոք չգիտեր, կվերադառնա նա մեզ մոտ, թե ոչ: Մենք ուզում էինք, որ նա ապրի, 10 ամիս անց նա կրկին խաղում էր Ուիմբլդոնի եզրափակչում»,-գրել է Օհանյանը: «Սերենան շուտով կգրկի իր ամենակարևոր մրցանակը, որը նրան տանն է սպասում։ Մեր ընտանիքը վստահ է՝ նա դեռ շատ մրցանակներ կնվաճի։ Իր համար ամեն ինչ նոր է սկսում։ Եվ ես չեմ կարող լինել ավելի հպարտ, քան հիմա եմ»,- գրել է նա։ Հուլիսի 14-ին Սերենա Ուիլյամսը զիջեց գերմանացի Անգելիկա Կերբերին Ուիմբլդոնի մրցաշարի երափակաիչ խաղի 2 սեթում: Ուիլյամսն ու Օհանյանն ամուսնացել են 2017-ի նոյեմբերին Նոր Օրլեանում: Նույն տարվա սեպտեմբերի 1-ին ծնվեց նրան դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |