Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են (Թարմացված)![]() 17 հուլիսի 2018 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հարցին, թե մասնավորապես ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, Մուսինյանը չմանրամասնեց՝ հավելելով, որ պաշտոնական տեղեկատվությունը պետք է ներկայացնի կառավարությունը: 14:05 Քիչ առաջ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել Տեր-Պետրոսյան-Փաշինյան հանդիպման մանրամասների մասին: «Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |