Բաֆեթը $3,4 մլրդ-ի բաժնետոմս է նվիրաբերել բարեգործությանը![]() 17 հուլիսի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Միլիարդատեր Ուորեն Բաֆեթն իր Berkshire Hathaway ընկերության $3,4 մլրդ-ի բաժնետոմս է հատկացրել բարեգործական կազմակերպություններին: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ Բաֆեթը 17 696 780 բաժնետոմս է բաշխել 5 կազմակերպության միջև, այդ թվում՝ Բիլլ և Մելինդա Գեյթսի (Microsoft-ի հիմնադիրը տիկնոջ հետ) հիմնադրամին, Սյուզան Թոմփսոն Բաֆեթի հիմնադրամին, որն այդպես է կոչվում Բաֆեթի հանգուցյալ կնոջ պատվին, Շերվուդի, Հովարդ Բաֆեթի (Ուորեն Բաֆեթի ավագ որդու) և NoVo հիմնադրամին: Ընկերությունը չի բացահայտում, թե հատկապես ինչ բաժնետոմսեր են բաշխվել, գրում է «Վեդոմոստին»: Berkshire Hathaway-ը Բաֆեթի հոլդինգն է, որը կառավարում է տարբեր ընկերություններ: Օրինակ, ապահովագրության, ռիթեյլի, հրատարակչական բիզնեսի ոլորտներում: Հոլդինգին է պատկանում նաև Coca-Cola Company և Apple ընկերությունների բաժնետոմսերի մի մասը: 2006-ին Բաֆեթը խոստացել էր իր բաժնետոմսերի 85 տոկոսը բարեգործությանն ուղղել: Նա արդեն նվիրաբերել է 43 տոկոսը՝ դա մոտ 31 մլրդ դոլար է կազմում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |