ՀԱՊԿ քարտուղարությունը գոհ է «Սահման-2008» զորավարժություններին Հայաստանի նախապատրաստման մակարդակից25 ապրիլի 2008 - 20:01 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ի «Սահման-2008» զորավարժությունները ավելի ընդարձակ են, քանի դա անցյալ տարի էր: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նրա խոսքերով, զորավարժությունները չորս փուլով են անցնելու: «Առաջին կազմակերչական փուլը անցնելու է Հայաստանում: Այն գլխավորելու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Պետք է նշեմ, որ առաջ մենք զորավարժությունները անցկացրել ենք Կենտրոնական Ասիայում, սակայն այս տարի որոշել ենք դրանք անցկացնել Հայաստանում: Երկրորդ փուլը անցնելու է Ռուսաստանում, երրորդն ու չորրորդը Հայաստանում օգոստոսի 1-5: Մենք նաեւ կարծում ենք, որ կարող է եւ հինգերորդ փուլ լինել»,- ասել է Սեմերիկովը:ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը գոհ է «Սահման-2008» զորավարժություններին Հայաստանի նախապատրաստման մակարդակից: ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը: Վերջերս Ուզբեկստանը պաշտոնապես դուրս եկավ ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) կազմակերպությունից եւ դիմել է ՀԱՊԿ-ում ընդգրկվելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |