Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը մարել է իր հայրենի գյուղի բոլոր բնակիչների վարկերը![]() 17 հուլիսի 2018 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է իր հայրենի Իմոցկի գյուղի բոլոր բնակիչների վարկերը: Այդ մասին հայտնում է Vijesti-ն: «Նա մեծացել է Սպլիտից ոչ հեռու գտնվող փոքր գյուղում: Նա երբեք չի մոռացել իր արմատները, թեև 19 տարեկանում մեկնել է իտալական «Ֆիորենտինա»: Իսկ մի անգամ Անտեն մարել է իր փոքր գյուղի բոլոր 500 բնակիչների վարկերը»,-պատմել է Լովրո Շինդիկը` հարձակվողի խաղընկերը երիտասարդական հավաքականում: Խորվաթիայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակչում զիջեց Ֆրանսիայի հավաքականին 2:4 հաշվով: Ռեբիչը 6 խաղի է մասնակցել մրցաշարի ընթացքում և մեկ գոլի հեղինակ դարձել՝ գնդակն ուղարկելով Արգենտինայի հավաքականի դարպասը խմբային փուլի հանդիպմանը (3:0): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |