Երեւանում համաձայնագիր է ընդունվել ՀԱՊԿ երկրների ՌԱՀ ձեռնարկությունների մասնագիտացումների պահպանության մասին25 ապրիլի 2008 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ռազմա-տնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի (ՀԱՊԿ ՌՏՀՄՀ) հինգերորդ նիստի ժամանակ Երեւանում համաձայնագիր է ընդունվել ՀԱՊԿ երկրների ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների մասնագիտացումների պահպանության մասին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ ՌՏՀՄՀ նախագահ Իվան Մատերովը: Նրա խոսքերով, համաձայնագիրը կուղարկվի ՀԱՊԿ-ի քարտուղարություն, ինչից հետո Կամզակերպության անդամ-պետություններին` ներքաղաքական գործընթացներով անցնելու համար: «Սակայն ֆորմալ տեսանկյունից, այդ համաձայնագրին շատ բարդ ճակատագիր է սպասվում. այն պետք է ստորագրեն նախագահները, ինչից հետո սպասվում է դրա վավերացումը»,- նշել է Մատերովը:Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է մշակված համձայնագրի կարեւորությունը: «Որպեսզի աշխատանքը կանգնած չմնա, որոշում է կայացվել անցնել նպատակային ծրագրերի մշակմանը: Առաջին հերթին, խոսքը գնում է ռազմա-տեխնիկական համագործակցության ծրագրերի մշակման մասին: Դրան զուգահեռ կշարունակվի համաձայնագրի վերջնական տարբերակի մշակումը»,- ընդգծել է Սեմերիկովը: Հայաստանի արդյունաբերության փոխնախարար, ՀՀ ՀԱՊԿ ՌՏՀՄՀ Ազգային հատվածի ներկայացուցիչ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանի խոսքերով, հարցերի քննարկումը, որոնք ընդգրկված են օրակարգում, անցել է աշխատանքային մթնոլորտում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |