Եկատերինբուրգի հայերն ու հրեաները նշել են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Եկատերինբուրգում «Անի-Հայաստան» հայկական համայնքը հանրահավաք է անցկացրել` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Հանրահավաքին ելույթ է ունեցել Եվրասիական Հրեական Կոնգրեսի Գլխավոր խորհրդի անդամ, Սվերդլովսկի շրջանի Հանդուրժողականության խորհրդի համանախագահ Միխայիլ Օշտրախը:



Նա ընդգծել է հայ եւ հրեա ժողովուրդների ունեցած փորձությունների նմանությունը, Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների մասին հիշատակի պահպանության անհրաժեշտությունը, որպեսզի նոր սերուդները իմանան մարդատյաց քաղաքականության արհավիրքների մասին եւ թույլ չտան Հայոց ցեղասպանության կրկնությունն ապագայում, հաղորդում է InterJewish Club-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---