Փաշինյան. Այն, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին, մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար19 հուլիսի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Եվրառադիոյին» տված հարցազրույցում: «Բելառուսի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց, կարծում եմ, մենք նաև մեծ ներուժ ունենք և պետք է իրացնենք այն: Անշուշտ, մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա, գրում է Belsat-ը: Ապրիլին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գնելու է բելառուսական արտադրության գերճշգրիտ համազարկային «Պոլոնեզ» համակարգերը: Հունիսի 11-ին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել է նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են «Պոլոնեզ» համակարգերը: Երչևանն իր դժգոհությունը հայտնեց գործարքի առնչությամբ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը հայկական կողմի մտագոհությունն է հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության առնչությամբ: Բելառուսը գնել և հետո Մինսկի ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանում վերափոխել է А-200 տիպի չինական հրթիռները 200 (China Academy of Launch Vehicle Technology արտադրության) ՝տեղադրելով Մ3ԿՏ-7970 շասիի վրա: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |