Իսրայելում պետության հրեական բնույթի մասին օրենք են ընդունել![]() 19 հուլիսի 2018 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին, որը բուռն արձագանքի և բողոքների է արժանացել արաբ փոքրամասնության շրջանում, որոնք օրենքում խտրականության ու ռասիզմի տարրեր են տեսնում: Ըստ փաստաթղթի Իսրայելը հռչակվում է հրեա ժողովրդի ազգային տունը, իսկ հրեաները միակ ժողովուրդը, որն այդ պետության սահմաններում ազգային ինքնորոշման իրավունք ունի, գրում է ՌԻԱ Նովոստին: «Սա որոշիչ պահ է սիոնիզմի և Իսրայելի պետության պատմության համար...Մենք ամրագրում ենք մեր գոյության հիմնարար սկզբունքը: Իսրայելը՝ հրեա ժողովրդի ազգային պետությունն է, որը հարգում է իր մյուս բոլոր քաղաքացիների անհատական իրավունքները: Ամբողջ Մերձավոր Արևելքում միայն Իսրայելն է հարգում այդ իրավունքները»,-ասել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Օրենքին կողմ է քվեարկել 120 պատգամավորից 62-ը, 55-ը դեմ է եղել, 2-ը՝ ձեռնպահ: Արաբները կազմում են Իսրայելի 8 միլիոնանոց բնակչության 5-րդ մասը: Նրանք հավասար իրավունքներ ունեն հրեա մեծամասնության հետ, այդ թվում, ընտրական, սակայն հաճախ բողոքում են, որ կա փաստացի խտրականություն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |