Ռուբեն Վարդանյանը գնել է «Ատլանտներ» գործարար համաժողովի բաժնետոմսերի 50%-ը![]() 19 հուլիսի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ատլանտներ» գործարար ընկերակցության փայատեր, որը զբաղվում է գործարար համաժողովների կազմակերպմամբ: Այդ մասին հայտարարել է ինքը Վարդանյանը «Ատլանտների» համահիմնադիր Միխայիլ Վորոնինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Դա հավասար գործընկերություն է՝ 50/50, ես մտնում եմ բիզնեսի մեջ cash-in պայմաններով»,-պարզաբանել է գործարարը, հայտնում է Forbes.ru-ն: Ներդրումների հստակ քանակը գործընկերները չեն հրապարակում, սակայն, ըստ Վարդանյանի, ներդրվող «գումարները մեծ չեն»: Գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրը գնահատել է այն 10 մլն դոլար: Գրեթե ամբողջ գումարը կուղղվի գործարար ընկերակցության ենթակառուցվածքների զարգացմանը: Վարդանյանն ընդգծել է, որ համաժողովի շրջանակում գործարար գաղափարների ֆինանսավորումից բացի, նա կիսվելու է գործընկերոջ հետ իր բազմամյա փորձով և գործարար կապերով, որոնք կարող են ծառայել գործարար ընկերակցության ամրապնդմանը: Վորոնինը «Ատլանտներ» գործարար համաժողովն անցկացնում է 2016-ից: Միջոցառումն այցելում են հայտնի քաղաքական գործիչներ և գործարարներ: Վարդանյանի հետ գործարքից հետո Վորոնինը կդառնա նախագծի գործընկերն ու պատասխանատու կլինի բոլոր օպերացիոն գործընթացների համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |