Իսպանիան չեղարկել է Կատալոնիայի նախկին վարչապետի ձերբակալման պահանջը

Իսպանիան չեղարկել է Կատալոնիայի նախկին վարչապետի ձերբակալման պահանջը

PanARMENIAN.Net - Իսպանիայի Գերագույն դատարանի անդամ Պաբլո Լյարենան որոշել է չեղարկել նախկինում Գերմանիայի միջոցով Եվրոպոլ ուղարկված Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլես Պուչդեմոնի ձերբակալման և արտահանձնման հարցապնդումը:

Կատալոնիայի նախկին վարչապետին մեղադրում են խռովության, պետական միջոցների յուրացման և այլ իրավախախտումների մեջ, որոնց համար նրանց մինչև 50 տարվա ազատազրկում է սպառնում:

Միևնույն ժամանակ Լյարենան ուժի մեջ է թողել ներիսպանական ձերբակալման թույլտվությունը, որի համաձայն Պուչդեմոնը պետք է ձերբակալվի, հենց որ հատի Իսպանիայի սահմանը:

Լյարենայի որոշումը պայմանավորված է նրանով, որ հուլիսի 12-ին գերմանական դատարանը հնարավոր համարեց Պուչդեմոնի արտահանձնումը միայն պետական միջոցների հափշտակման գործով: Միևնույն ժամանակ, դատարանը որոշեց, որ Գերմանիան չի կարող արտահանձնել քաղաքական գործչին խռովության մեղադրանքով, քանի որ Գերմանիայի քրեական օրենսգրքում նման հանցակազմ չկա: Կատալոնացին բերման էր ենթարկվել Գերմանիայում մարտի 25-ին, գրում է Deutsche Welle-ն:

Մեկնաբանելով դատավոր Լյարենայի որոշումը՝ մադրիդցի փաստաբան Ռոմերո Դիասը նշել էր, որ նա այլ ելք չուներ: «Դատել խռվության գլխավոր կազմակերպչին յուրացման համար նույնն է, ինչ մարդասպանին դատել միայն այն բանի համար, որ նա ժամանակին կարմիր լույսի տակ է անցել փողոցը»,-ասել է փաստաբանը:

Իսպանիայի կառավարությունը 2017-ի նոյեմբերին պաշտոնանկ արեց Կատալոնիայի վարչակազմին և զրկեց լիազորություններից տարածաշրջանային խորհրդարանին: Պատճառը տեղի քաղաքական գործիչների կողմից անկախության հանրաքվեի կազմակերպումն էր և ինքնիշխան կատալոնական հանրապետության հռչակումը: Իսպանիայի ՍԴ-ն այդ գործողությունները համարեց ապօրինի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---