ՀՀ-ում չժանգոտվող պողպատից սարքավորումներ արտադրող գործարան կբացվի

ՀՀ-ում չժանգոտվող պողպատից սարքավորումներ արտադրող գործարան կբացվի

PanARMENIAN.Net - Հայաստանում չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան կբացվի՝ 850 000 դոլար ներդրմամբ:

Բիզնես Արմենիայում համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ Բիզնես Արմենիայի անունից փաստաթուղթը ստորագրել է Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը, իսկ ներդրողի անունից «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։

Հուշագրով նախատեսվում է, որ Բիզնես Արմենիան, ինչպես ծրագրի իրականացման նախնական փուլում, հետագայում ևս ներդրումների ցանկացած փուլում և արտահանման խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։

Նոր գործարանի շինաշխանքները մեկնարկել են 2017-ի հոկտեմբերին, նախատեսվում է, որ կավարտվեն առաջիկա ամիսներին։ Արտադրությունը հիմնվում է Կոտայքի մարզում, կապահովվի 24 աշխատատեղ։

«Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների և հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ Արդեն ամիսներ անց սպասվում է, որ գործարանը կսկսի աշխատել և արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ։ Ընկերությունը կապահովի նախագծում, արտադրություն, տեղադրում և սպասարկում»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։

«Ներկայում հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։ Մինչդեռ մեր ընկերությունը հավաստագրվելու է ISO9001 և ISO14001, OHSAS18001 ստանդարտներով և միանգամայն մրցունակ է լինելու տեղական ու միջազգային շուկաներում։ Մեր արտադրանքը ներկրվողը տեղականով փոխարինելու շատ լավ հնարավորություն է լինելու»,- նշել է «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։

«Գործարանի հիմնադիր «Սալտեկ» ընկերությունն ավելի քան 40 տարվա փորձ ունի, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրներում։ «Սալտեկը» հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերկերության հետ համատեղ։ Արտահանման շուկա է դիտարկվում Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը և Իրանը»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հակ Միրզոյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---