Փաշինյանը պատրաստ է բանակցել Ալիևի հետ20 հուլիսի 2018 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը: «Հենց Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հստակ ասվել է, որ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել, և հիմա էլ դա ասում ենք։ Բանակցության նյութ կա, այդ նյութերին պետք է ամբողջապես ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք», - ասել է նա՝ շեշտելով, որ հարցի կարգավորման համար պետք է որոշակի վստահության մթնոլորտ ձևավորվի: Անդրադառնալով բանակցություններին Արցախի մասնակցությանը, Փաշինյանն ասել է, որ առանց Արցախ ժողովրդի մասնակցության ԼՂ հարցի լուծում չի կարող լինել։Նա նշել է, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի հարցի կարգավորման վերջնական փուլում Ստեփանակերտը պետք է լիարժեք ներգրավված լինի գործընթացում։ «Եթե մենք խոսում ենք Արցախի հարցի վերջնական կարգավորման մասին, ուրեմն՝ Արցախը պետք է ներգրավված լինի, սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, որովհետև կարող են լինել քննարկումներ, թեմաներ, այդ թվում՝ այս թեմայի քննարկումը:...», - ասել է վարչապետը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |