Մայիսին Հայաստանի սահմանը պաշտպանող ՌԴ սահմանապահ ուղեկալներում ռուս զինծառայողներին կփոխարինեն հայերը28 ապրիլի 2008 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսին Հայաստանի սահմանը պաշտպանող ՌԴ սահմանապահ ուղեկալներում ռուս զինծառայողներին կփոխարինեն նրանց հայ հասակակիցները: Ինչպես այսօր հայտնել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային ծառայության վարչության մամլո ծառայությունում, մայիսին Հայաստանի սահմանի առանձին հատվածները պահպանող ՌԴ սահմանապահ ուղեկալներից կզորացրվեն վերջին ռուս զինակոչիկները: Մամլո ծառայությունում նշել են, որ մինչ ընթացիկ տարվա ավարտը ՌԴ Սահմանապահ ծառայությունը պետք է լիովին անցնի սահմանապահ ուղեկալների համալրման պայմանագրային ձեւի: Ուստի, ըստ 1992թ. միջկառավարական պայմանագրի, իրենց ծառայությունն ավարտած ռուս սահմանապահներին կփոխարինեն հայ զորակոչիկները, հաղորդում է «Վեստին»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |