ԱՄՆ-ն կրկին ընկրկում է Թուրքիայի 90-ամյա մերժողական քաղաքականության առաջ Հայոց ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի (IAGS) եւ «Genocide Watch» կազմակերպության նախագահ Գրեգորի Սթենթոնը բացատրություններով հանդես եկավ ԱՄՆ Կոնգրեսի Հայերի աջակցության խմբի կազմակերպած լսումների ժամանակ: Խոսելով խոչընդոտների մասին, որոնք ստեղծվում են Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ճանաչման ճանապարհին` Սթենթոնը նշեց, որ «ԱՄՆ-ն կրկին ընկրկում է Թուրքիայի 90-ամյա մերժողական քաղաքականության առաջ Հայոց ցեղասպանության հարցում: «Պետդեպարտամենտն ու Սպիտակ Տունը շարունակում են վախկոտ քաղաքականություն վարել, սկսած Վուդրո Վիլսոնի պետքարտուղար Ռոբերտ Լանսինգից, ով Թուրքիայի խաղաղեցումը պատմական ճշմարտությունից կարեւոր են համարում»,- ընդգծել է դոկտոր Սթենթոնը: Նա նաեւ նշել է այն վտանգը, որն իր մեջ թաքցնում է հերքումը բոլոր զոհերի եւ կազմակերպիչների համար: Նա հատուկ ընդգծել է Ցեղասպանության ճանաչման առավելությունները, նշելով, որ «պետք է ճշմարտությունն ասել, որը վաղ թե ուշ կհանգեցնի թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը, քանի որ չի կարելի երկար ժամանակ դիվանագիտական հարաբերությունները կառուցել ստի վրա», հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---