Երևանը դեպի ԱՊՀ քաղաքներ ՌԴ զբոսաշրջիկների ամառային ուղևորությունների 5-յակում է![]() 24 հուլիսի 2018 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ երկրների քաղաքների վարկանիշը, որոնք նախընտրում են ռուսաստանցի զբոսաշրջիկներն ամառային ուղևորությունների համար: Երևանը դեպի ԱՊՀ քաղաքներ ամառային ուղևորությունների 5-յակում է: Ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների 10-յակում են՝ Բաքուն (Ադրբեջան), Մինսկը (Բելառուս), Ալմաթին (Ղազախստան), Երևանը (Հայաստան), Աստանան (Ղազախստան), Բիշքեկը (Ղրղզստան), Տաշքենտը (Ուզբեկստան), Քիշնևը (Մոլդովա), Դուշանբեն (Տաջիկստան) և Աշխաբադը (Թուրքմենստան): Վարկանիշը կազմվել է ամառային զբոսաշրջային ճամփորդությունների պահանջարկի վերլուծության արդյունքում: Ըստ ՏուրՍտատի, զբոսաշրջիկներն ամռանը միջինը 2 օր են անցկացնում ԱՊՀ քաղաքներումև հետո շարունակում հանգիստը հանգստավայրերում: Ռուս զբոսաշրջիկները միջինը ԱՊՀ քաղաքներում 50-100 դոլար են ծախսում 24 ժամում՝ կացության և սննդի համար: Ամենաէժան ամառային տուրերը դեպի Քիշնև են ու Բիշքեկ, իսկ հանգստյան օրերի ուղևորությունների և գնումների համար առաջատարները Բաքուն և Աստանան են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |