ՊԲ հրամանատար. Անհրաժեշտության դեպքում հարված կհասցվի Մինգեչաուրի ՀԷԿ-ին24 հուլիսի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ-ն անհապաղ կհարվածի ադրբեջանական Մինգեչաուրի ՀԷԿ-ին, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Մնացականյանը հայտնել է, որ Մինգեչաուրի ՀԷԿ-ը որպես թիրախ ներառված է ՊԲ տակտիկական պլաններում, հայտնում է Sputnik Արմենիան: «Ռազմական արվեստը պահանջում է հարվածներ հասցնել նման և ռազմական օբյեկտներին: Դա կվնասի տնտեսությանը և կբացառի համապատասխան ռեսուրսներով հակառակորդի ԶՈւ ապահովման հնարավորությունը: Այդ օբյեկտ ընդգրկված է մեր պլաններում», - ասել է Մնացականյանը: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե կլինի արդյոք այդպիսի անհրաժշետություն, առայժմ այդպիսի անհրաժշետություն չկա, հավելել է գեներալ-լեյտենանտը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից սպառազինության՝ բելառուսական «Պոլոնեզ», չեխական «Դանա» և իսրայելյան LORA զինատեսակների գնմանը, ապա, ըստ Մնացականյանի, հայկական կողմը կարող է համարժեք պատասխանել: «Նմանատիպ զենք կա մեր Զինված ուժերում: Խոցման հնարավորությունները նույնն են, ինչ Ադրբեջանի պարագայում: Մենք ոչ միայն նույն հնարավորություններն, այլ նաև ավելի դիպուկ կրակի հնարավորություն ունենք»,-ասել է ՊԲ հրամանատարը: Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվ զենք է գնում մի շարք պետություններից, այդ թվում Բելառուսից, Իսրայելից, Արևելյան Եվրոպայի երկրներից: Ապրիլին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գնելու է բելառուսական արտադրության գերճշգրիտ համազարկային «Պոլոնեզ» համակարգերը: Հունիսի 11-ին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել է նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են «Պոլոնեզ» համակարգերը: Երևանն իր դժգոհությունը հայտնեց գործարքի առնչությամբ: Ընթերցեք նաև.ՊԲ հրամանատար. Լարվածությունը հնարավոր է աճի սեպտեմբեր-հոկտեմբերին Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին |