Էրդողան. Իսրայելը «ֆաշիստական պետություն» է![]() 24 հուլիսի 2018 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Երրորդ ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի ուրվականն է հայտնվել Իսրայելի իշխանության ներկայացուցիչների շրջանում: Ըստ Թուրքիայի նախագահի, Իսրայելն «ամենասիոնիստական, ֆաշիստական և ռասիստական պետությունն է», գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Էրդողանը քննադատել է այդ երկրի իշխանություններին, որոնք հուլիսի 19-ին հակասական օրենք են ընդունել, որով Իսրայելը հայտարարվում է հրեական ազգային պետություն: Այդ օրենքը վրդովմունք է առաջացրել արաբական փոքրամասնության շրջանում, որը երկրի բնակչության մոտ 20 տոկոսն է կազմում: Նա նաև նշել է, որ Իսրայելը, հարձակումներ գործելով պաղեստինցիների վրա, վերածվել է «ահաբեկչական պետության»: Մայիսի կեսին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացան: Պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել Ավիվից Երուսաղեմ: Այդ ֆոնին Գազայի հատվածում բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Իսրայելցի զինվորները կրակ են բացել նրանց ուղղությամբ: Բախումներում մոտ 60 պաղեստինցի է զոհվել, այդ թվում 8-ամսական երեխա, ավելի քան 2,2 հազարը տուժել է կրակոցներից կամ արցունքաբեր գազից: Անկարան հետ է կանչել դեսպանին Թել Ավիվից խորհրդակցությունների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |