Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոսին![]() 24 հուլիսի 2018 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Նորին ամենապատվություն Հիերոնիմոսին Աթենքի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ: Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին սրբությունը վշտակցություն է հայտնել հույն ժողովրդին և զոհվածների ընտանիքներին: Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցագրի նշված է. «Ձեզ ենք հղում մեր ցավակցությունները և աղոթում Ամենակալ Աստծուն, որ իր լույս օթևաններում ընդունի զոհերի հոգիները` պարգևելով սփոփանք և մխիթարություն նրանց ընտանիքներին ու հարազատներին: Թող որ Աստծո օգնությամբ հույն ժողովուրդը կարողանա հաղթահարել այս դժվարությունները և ապրի խաղաղ ու ապահով»: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Աթենքի հարակից տարածքներում մոլեգնող եւ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ հրդեհների կապակցությամբ:Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն ու զորակցություն է հայտնել Հունաստանի նախագահին եւ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն: Աթենքից ոչ հեռու բռնկված հրդեհների պատճառով արդեն 48 մարդ է զոհվել: Նախկինում հայտարարվել էր 24 զոհի մասին, սակայն, հուլիսի 24-ի առավոտյան ևս 24 դի է հայտնաբերվել հանգստավայր Մաթիից դեպի արևելք գտնվող լողափում: Հունաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել Աթենքից դեպի հյուսիս-արևելք ընկած շրջաններում:Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |