Հունաստանում հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի![]() 25 հուլիսի 2018 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աթենքի մերձակայքում բռնկված հրդեհներն առնվազն 60 մարդու կյանք են խլել: Զոհվածներից բացի հայտնի է 164 տուժածի մասին, որոնց թվում 16 երեխա կա, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով: Վերջին օրերին Հունաստանում 40 աստիճան շոգ է, իրավիճակը վատթարացնում է ուժեղ քամին, որի պատճառով հրշեջները չեն կարողանում մարել կրակը: Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եռօրյա սուգ է հայտարարել: Դատախազությունը հետաքննություն է սկսել բռնկումների պատճառների վերաբերյալ, հրդեհաշիջման աշխատանքներին կմասնակցեն նաև զինվորականները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին անտառային հրդեհների կապակցությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |