ՊՆ ղեկավար. Ադրբեջանական զինուժը շարունակում է ամրացնել դիրքերը Նախիջանում![]() 25 հուլիսի 2018 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Նախիջանում իրավիճակը վերահսկելի է: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում: «Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները՝ ամրացնելու իրենց դիրքերը: Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի չեզոքացվեն այդ գործողությունները»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Պաշտպանության նախարարի խոսքով` հայկական զինված ուժերն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են միջդիրքային տարածության կրճատումը։ Տոնայանը հայտարարել է նաև, որ հայկական կողմը միշտ է սպասում ռազմական գործողությունների վերսկսման, ոչ միայն Ադրբեջանի կողմից: Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |