Մխիթարյան. «Արսենալում» ինձ ավելի լավ եմ զգում, քան ՄՅՈւ-ում

Մխիթարյան. «Արսենալում» ինձ ավելի լավ եմ զգում, քան ՄՅՈւ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբում ավելի լավ է զգում իրեն, քան «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ խաղում էր նախկինում:

«Կյանքում պետք է պատրաստ լինես ցանկացած իրավիճակի: Ես շատ դժվար պահ ունեցա կարիերայում, սակայն աշխատեցի անցյալում թողնել այն: Գուցե ինչ-որ բան այնպես չգնաց, ինչպես կցանկանայի, սակայն կյանքը շարունակվում է»,-ասել է ֆուտբոլիստը, գրում է Soccer.ru-ն:

Ըստ նրա, «Արսենալը» միշտ հարձակողական ֆուտբոլ է խաղացել:

«Ժոզե Մոուրինյոյի օրոք թիմն այլ կերպ է խաղում: Ես ոչ ոքի չեմ ցանկանում քննադատել, դրանք տարբեր փիլիսոփայություններ են: Ուղղակի ուզում եմ ասել, որ «Արսենալում» ինձ ավելի լավ եմ զգում, քան ՄՅՈւ-ում: Այստեղ այլ փիլիսոփայություն է, այլ խաղաոճ և ակումբն էլ ուրիշ է»,-ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ-ից «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին, Ալեքսիս Սանչեսի փոխարեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---