ՄԱԿ-ը ֆինանսական խնդիրներ ունի![]() 27 հուլիսի 2018 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունի՝ կապված անդամ պետությունների անդամավճարների թերի մուծումների հետ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը անդամներին ուղղված ուղերձում: «Մեր պահուստները երբեք այսքան ցածր մակարդակում չեն եղել տարվա այս շրջանում»,-ներկայացրել է իրավիճակը Գուտերիշը, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, հունիսի վերջին ՄԱԿ բյուջեում 139 մլն դոլար պակասուրդ կար: Գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ ՄԱԿ-ի նման կազմակերպությունը չի կարող սնանկության սպառնալիքի ենթարկվել՝ կոչ անելով վճարել գումարները: ՄԱԿ անդամ 139 անդամից հուլիսի սկզբի դրությամբ անդամավճարները մուծել էր 112-ը, ընդ որում ամենամեծ դոնորը՝ ԱՄՆ-ն, որին բաժին է ընկնում ՄԱԿ բյուջեի 22 տոկոսը, դեռ չի փոխանցել անհրաժեշտ գումարը: ԳԴՀ-հ, հակառակը, գումարը վճարածների թվում է: Խոշորագույն դոնորներից են նաև Ճապոնիան ու Չինաստանը: 5,4 մլրդ դոլար կազմող ՄԱԿ 2018-19թթ. բյուջեն հավանություն էր ստացել 2017-ի դեկտեմբերին: Այդ գումարի մեջ չեն մտնում այն միջոցները, որոնք ՄԱԿ-ը ծախսում է խաղաղապահ գործողությունների վրա՝ այդ բյուջեն կազմում է մոտ 6,7 մլրդ դոլար 2018-19-ի համար: Խաղաղության աջակցության գործողությունների ֆինանսական տարին տևում է հուլիսի 1-ից հունիսի 30-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |